Աղավնոյից ու Բերձորից 20 ընտանիք հաստատվել է Սյունիքի մարզում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի բնակիչները մինչեւ օգոստոսի 25-ը ժամանակ ունեին իրենց բնակավայրերից դուրս գալու համար, քանի որ այդ բնակավայրերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ պայմանավորված Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքի գործարկմամբ:

Այս օրերին բնակիչները վերջին իրերն են դուրս բերել տներից, տարհանվում ենմշակութային կոթողները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը, անդրադառնալով Բերձորից և Աղավնոյից տարհանված բնակչության տեղավորման հարցին, նշեց, որ այդ բնակավայրերի բնակիչների մեծամասնությունը ցանկություն է հայտնել հաստատվել Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում: «Արցախում հաստատվող ընտանիքների թիվը դեռ հստակ չէ։ Օգոստոսի վերջին պատրաստ կլինեն տարհանված ընտանիքների բնակարանների ձեռքբերման համար նախատեսվող սերտիֆիկատները: Ըստ այդմ՝ նրանք կհաստատվեն այն բնակավայրերում, որտեղ իրենք ցանկություն կունենան»,-մանրամասնեց ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակը։

Բերձորի,Աղավնոյի բնակիչներից շատերը իրենց ապաստանն են գտել Հայաստանի Սյունիքի մարզում, մյուսները տեղափոխվել են այն բնակավայրեր,որտեղ հարազատներ ունեն: Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը տեղեկացրեց, որ Բերձորից և Աղավնոյից իրենց մոտ բնակություն հաստատելու ցանկություն է հայտնել 20 ընտանիք: «Վերջին ընտանիքը երեկ արդեն տեղափոխվել է մարզ: Մինչ այժմ Սյունիքի մարզպետարանն աջակցել է բեռնափոխադրումների հարցում,օգնել ենք կացարան գտնել: Հիմնականում իրենք տեղափոխվել են Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններ: Վաղվանից մարզպետարանի աշխատակիցները շրջայց կկատարեն տներով՝ կարիքները գնահատելու և հասկանալու համար, թե ով ինչպես է տեղավորվել»,-նշեց նա՝ հավելելով, որ մարզպետարանը մշտական ուշադրության կենտրոնում է պահելու այդ ընտանիքների խնդիրները՝ փորձելով դրանց համապատասխան լուծում տալ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ կոնկրետ Աղավնոյի և Բերձորի հետ կապված սոցիալական առանձին ծրագրեր չկան, սակայն Արցախի առանձին շրջաններից տեղահանվածների համար բնակարանային ապահովության պետական աջակցության հիփոթեքային ծրագիր է գործում: «Եթե իրենք համապատասխանեն սահմանված չափորոշիչներին, դիմեն ըստ ընթացակարգի, ինչպես մյուս շահառուները,կարող են ևս օգտվել ծրագրից»,-ասաց նա:

Մեր հարցմանը, թե Աղավնոյից ու Բերձորից եղել ե՞ն ընտանիքներ, որոնք դիմել են Երևանում բնակություն հաստատելու համար, Երևանի քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ իրենց ոչ ոք այդ հարցով չի դիմել։

Անի Դանիելյան

Վան Նովիկով

Հայերեն English Español Русский

Երևանում քննարկվել են Հայաստան–Թուրքիա փորձնական տրանսպորտային երթուղիների գործարկման հնարավորությունները

Հետ են կանչվել Հայաստանի վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում առաքելության ղեկավարը

Marvel-ը հրապարակել է «Վրիժառուներ․ Դատաստանի օր» ֆիլմի եզրափակիչ թրեյլերը

Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին

Ջենսեն Հուանգը վերականգնվել է NVIDIA-ի գլխավոր տնօրենի պաշտոնում

Հայաստանում տնտեսական ակտիվությունն ինն ամսում աճել է 6,9 տոկոսով․ Համաշխարհային բանկի զեկույցը

Արևշատ-Դիտակ ճանապարհը նոյեմբերի 24-ին և 25-ին ժամանակավորապես փակ կլինի

Զելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցությունը համարում է ավելի հուսալի անվտանգության մեխանիզմ, քան դաշինքի 5-րդ հոդվածի օրինակով երաշխիքները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետ

Էստոնացի դիվանագետը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Տալլինի կողմից սահմանային անցակետերը փակելու որոշման պատճառով