Անի  համայնքում կկայանան ՏԻՄ ընտրություններ

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն արդեն ավարտված է՝ ընտրապայքարին մասնակցելու հայտ են ներկայացրել երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգ-համայնք» դաշինքը և «Հայկական երազանք» կուսակցությունը՝ ընդհանուրը 147 թեկնածուներ։

Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը«Արմենպրեսին» տեղեկացրեց, որ առաջադրումներն արդեն ավարտված են և այս պահին տեղի է ունենում փաստաթղթերի ուսումնասիրման գործընթացը:

«ՏԸՀ-ն ուսումնասիրում է փաստաթղթերը: Օգոստոսի 26-ին 18:00-ին արդեն հստակ կունենանք, թե առաջադրված կուսակցություններից ու դաշինքից ինչ գրանցում կլինի»,-նշեց Արամ Անտոնյանը՝ տեղեկացնելով, որ համայնքն իրականացնում է ժամանակացույցով նախատեսված որոշակի պարտականություններ՝ դահլիճների տրամադրման ժամանակացույց, տեխնիկական հարցեր և այլն, որոնք գտնվում են մարզպետարանի համապատասխան վարչության վերահսկողության տակ:

Այս պահին ՏԸՀ-ի կողմից կազմակերպչական խնդրի ահազանգ չի ստացվել:

Նշենք, որ ՏԸՀ ՔՊ-ից ստացել է ընտրություններին մասնակցության 63 թեկնածուների հայտ, ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը։

«Ազգ-համայնք» դաշինքը, որը ձևավորել է Ռեֆորմիստների և Հայաստանի ժողովրդավարական ազատական միության կուսակցությունների միավորումը, ունի ավագանու 61 թեկնածու, ցուցակը գլխավորում է Անի խոշորացված համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը, ով երկար տարիներ եղել է Մարալիկի քաղաքապետը։

«Հայկական երազանք» կուսակցությունը թիվ 33 ՏԸՀ է ներկայացրել ավագանու 23 թեկնածուներից կազմված ցուցակ, որ գլխավորում է Ագուն Սաղաթելյանը։

19 բնակավայր ունեցող համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկիօգոստոսի 31-իմ և կավարտվի սեպտեմբերի 23-ին։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու պահանջ Ադրբեջանը չի ներկայացրել

Փաշինյանն անդրադարձավ Ախուրիկի և Երասխի երկաթուղիների վերականգնման հնարավորությանը

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին

Պատերազմների հետևանքով Հայաստանն ունի գտնվելու վայրն անհայտ շուրջ 1000 քաղաքացի. Փաշինյանը խնդրի լուծումն Ադրբեջանի հետ գործակցությամբ է տեսնում

ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է

ՀՀ վարչապետը Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է համարում իշխող ուժի առաքելությունը

ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ. Փաշինյան

Երեխայի ծննդյան դեպքում հիփոթեքի մարման աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ․ Թորոսյան

ՀՀ-ն արդեն եղել է նման իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարել. Փաշինյանն արձագանքեց Մեդվեդևի հայտարարությանը