ՀՀ նախագահն ու Ֆրանսիական համալսարանի ռեկտորը մտքեր են փոխանակվել մի շարք ոլորտների զարգացման շուրջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն օգոստոսի 22-ին ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Բերտրան Վենարը նշել է, որ այս օրերին լրանում է իր պաշտոնավարման ժամկետը, որի շրջանակում փորձել է ոչ միայն իր նպաստը բերել ուսանողներին որակյալ կրթություն տրամադրելու նպատակի իրագործմանը, այլ նաև աջակցել՝ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Ռեկտորը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից իրականացվող աշխատանքները, կրթական նոր ծրագրերը և առաջիկա նախագծերը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար, մասնավորապես առանձնացնելով՝ համալսարանում ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ոլորտներում իրականացվող ծրագրերը: Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի կատարած աշխատանքը կշարունակվի նույն ոգով:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ներուժի և հեռանկարների շուրջ:

Հայերեն English Español Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան