Արցախ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Մարտունի բերդաքաղաքի Վերածննդի օրվա առթիվ ուղերձ է հղել

1 րոպեի ընթերցում

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Մարտունի բերդաքաղաքի Վերածննդի օրվա առթիվ ուղերձ է հղել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Մարտունի բերդաքաղաքի Վերածննդի օրվա առթիվ ուղերձ է հղել՝ նշելով, որ 2007 թվականից օգոստոսի 17-ըԱրցախի Հանրապետության Մարտունի քաղաքի ավագանու որոշմամբ նշվում է Մարտունու Վերածննդի օր։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

«2020 թ․արցախյան պատերազմը թեև կոչված է 44-օրյա, բայց այն իրականում տևել է 45 օրացուցային օր։ Եռակողմ հայտարարությունից հետո շուրջ 14 ժամ թեժ մարտեր էին ընթանում Արցախի արևելյան ուղղությամբ, և թշնամին վերջին ճիգերն էր գործադրում գրավելու Մարտունի բերդաքաղաքն ու հարակից խոշոր բնակավայրերը։

Սակայն հայրենիքի անձնուրաց որդիների բազկի ուժի և 100-ավոր նահատակների շնորհիվ Մարտունին և շրջանի մյուս բնակավայրերը այսօր կանգուն են և հաստատակամ իրենց ընտրած ուղում։

Օրվա առիթով շնորհավորում ենք բոլոր մարտունեցիներին և մաղթում տոկունություն, ոգու արիություն և խաղաղ ապագա հայրենի բնօրրանում»,- ասվում է ուղերձում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում