Հասարակական

ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածպայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում է մաղթում բոլոր վիրավորներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինեն։

«Արտակարգ իրավիճակների նախարարության և իրավիճակին արագ արձագանքած մյուսների ջանքերն արժանի են գովասանքի։ Կիսում ենք կորստի ցավը և մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»,- նշել է Լայթինեն։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Մահացել է 6 մարդ, 15 քաղաքացի անհետ կորած է: Ներկա պահին տարբեր հիվանդանոցներում բուժում է ստանում 21 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում