«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 6-ի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 6-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնալ Հայկ Կոստանյանը։

«Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի։ Այս պահի դրությամբ ունենք 6 զոհ: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- նշել է նա։ Զոհի ինքնությունը պարզված չէ։

Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ պայթյունի հետևանքով մահացած քաղաքացիներն են Անահիտ Մխիթարյանը, Միսակ Մարգարյանը, Ջեմմա Նազարյանը, Գայանե Ավետիսյանը, մեկ անձի ինքնությունը պարզված չէր։

Օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։

Անհետ կորած քաղաքացիներն են․

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․

3․ Մարատ Շահբազյան

4․ Սիրարփի Խաչատրյան

5․ Մարիամ Խաչատրյան

6․ Հարութ Գարաքյան

7․ Գագիկ Կարապետյան

8․ Արտավազդ Հայրապետյան

9․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

10․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

11․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

12․ Վանիկ Ամիրխանյան

13․ Անահիտ Խալաթյան

14․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

15․ Արամ Հարությունյան

16․ Դավիթ Մխիթարյան

Հայերեն English Русский Türkçe

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում

Հոկտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Ֆրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներ, տասնյակ վիրավորներ

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվել բանտերի լեփ-լեցուն լինելու պատճառով

Սյունիքի մարզում կանցկացվի «Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ը

Պարոնյանի անվան թատրոնն 85-րդ թատերաշրջանը մեկնարկել է բացօթյա համերգով

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից

Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում

Մոլդովայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ռուս դիվանագետին ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերի առնչությամբ. Moldpres

Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը