Պեկին

Միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի ծրագրի մասնակից լրագրողների հետ հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալը

4 րոպեի ընթերցում

Միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի ծրագրի մասնակից լրագրողների հետ հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալը

ՊԵԿԻՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում պաշտոնապես մեկնարկեց Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագրի բացման պաշտոնական արարողությանը ներկա էր Չինաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Հուա Չունյինը: Վերջինս ողջույնի խոսքով դիմելով տարբեր մայրցամաքներից Չինաստան ժամանած լրագրողներին՝ շեշտեց, որ այժմ աշխարհում երկու կարծիք կա Չինաստանի մասին. առաջինը` վտանգ և մարտահրավերներ, երկրորդը` հույս և հնարավորություններ:

Հուա Չունյինն ընդգծեց, որ Չինաստանը վստահ քայլերով առաջ է շարժվում, և նույնիսկ չինացիներից քչերը կհամարձակվեին իրենց Չինաստանի գիտակ համարել, քանի որ Չինաստանը հսկայական երկիր է, որն ունի հսկայական տարածք, 1.4 միլիարդ բնակչություն և 5000 տարվա պատմություն:

«Չինաստանն իրեն տեսնում է զարգացող երկրների ընտանիքի անդամի դերում. մենք համերաշխ ենք զարգացում ապրող երկրների հետ ու միավորված ընդհանուր ճակատագրով: Ինչպես ասել է նախագահ Սի Ծինփինը, երբ աշխարհում որոշ մարդիկ լավ են ապրում, իսկ մնացածը՝ վատ, դա լավ ֆենոմեն չէ: Բոլոր ժողովուրդներին լավ կյանքով ապահովելը երկարաժամկետ բարգավաճման, անվտանգ ապրելու հույսի և մարդկանց իրավունքների պաշտպանության նախադրյալն է: Ելնելով սրանից՝ Չինաստանն առաջ է մղել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը: Սա գլոբալ զարգացման, գլոբալ անվտանգության նախաձեռնություն է: Հույս ունենք, որ ջանասեր աշխատանքով աշխարհի երկրները կկարողանան հասնել համատեղ բարգավաճման»,- նշեց նա:

Անդրադառնալով վերջին տասնամյակներում Չինաստանի գրանցած բացառիկ հաջողություններին` Չունյինն ընդգծեց, որ ոչ մի ֆանտաստ գրող չէր էլ կարող պատկերացնել չին ժողովրդի նման առաջխաղացումը:

Նախարարի տեղակալը շեշտեց, որ Չինաստանի գրանցած բոլոր հաջողությունները չէին լինի, եթե չլիներ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը՝ վստահեցնելով, որ կուսակցությունը ծառայում է չին ժողովրդին:

Կուսակցությունը հիմնադրման պահին ունեցել է 50-ից ավել անդամ, այժմ այն աշխարհի խոշորագույն կուսակցությունն է՝ 96 միլիոն անդամով: «Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ Չինաստանի ժողովուրդը վերջ է դրել միլիտարիստների կոնֆլիկտներին, քաղաքացիական պատերազմին, կերտել է ազգային անկախություն, ստեղծել սուվերեն պետություն: Ազատվելով նվաստացումից և սովից՝ Չինաստանը կառուցել է չափավոր բարեկեցիկ հասարակություն, իսկ հիմա վստահ քայլերով առաջ է շարժվում դեպի նոր առաջադրանքի իրականացում, այն է՝ Չինաստանը դարձնել ժամանակակից սոցիալիստական պետություն»,- մանրամասնեց Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը:

Դիմելով ծրագրի մասնակից լրագրողներին՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը նշեց՝ չի կասկածում, որ լրագրողները իրենց հայրենակիցներին կփոխանցեն Չինաստանի իրական, մասշտաբային ու բազմակողմ պատկերը:

Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցում են շուրջ 90 լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից:

Բաժին

«Մեկ Չինաստան» սկզբունքը հանդիսանում է Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների առողջ և կայուն զարգացման հիմքը. դեսպան Ֆոն Յոնգի  հոդվածը

Պեկին

«Մեկ Չինաստան» սկզբունքը հանդիսանում է Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների առողջ և կայուն զարգացման հիմքը. դեսպան Ֆոն Յոնգի հոդվածը

Չինական Sinovac-ը պատրաստ է «X հիվանդության» դեմ պայքարին

Պեկին

Չինական Sinovac-ը պատրաստ է «X հիվանդության» դեմ պայքարին

Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Պեկին

Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր

Միջազգային

Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր

Չինաստանի նախագահը հանդիպել է Բլինքենի հետ

Միջազգային

Չինաստանի նախագահը հանդիպել է Բլինքենի հետ

Բլինքենը հանդիպել է իր չինացի գործընկեր Վան Իի հետ

Միջազգային

Բլինքենը հանդիպել է իր չինացի գործընկեր Վան Իի հետ

Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

Պեկին

Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

Չինաստանը ՀՀ քաղաքացիներին ընձեռում է կրթական 38 ծրագրերի մասնակցելու հնարավորություն

Պեկին

Չինաստանը ՀՀ քաղաքացիներին ընձեռում է կրթական 38 ծրագրերի մասնակցելու հնարավորություն

Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյանն ընդունել է Չեն Ժուին

Պաշտոնական

Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյանն ընդունել է Չեն Ժուին

Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործմանը. Չեն Ժու

Պաշտոնական

Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործմանը. Չեն Ժու

Վանհոն․ Չինաստանի եկամտաբեր էլեկտրոնային առևտուրը վերելք է ապրում

Պեկին

Վանհոն․ Չինաստանի եկամտաբեր էլեկտրոնային առևտուրը վերելք է ապրում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում