France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակը. Մեսսին բացակայում է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ընդլայնված ցուցակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցակում ընդգրկվել եբ հետևյալ ֆուտբոլիստները`

Դարպասապահներ․ Միկ Մենիան («Միլան», Ֆրանսիա), Տիբո Կուրտուա («Ռեալ», Բելգիա)։

Պաշտպաններ․ Ժոաու Կանսելու («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»/«Ռեալ», Գերմանիա), Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ», Նիդեռլանդներ), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ», Անգլիա)։

Կիսապաշտպաններ․ Ջոշուա Կիմիխ («Բավարիա», Գերմանիա), Կրիստոֆեր Նկունկու («ՌԲ Լայպցիգ», Ֆրանսիա), Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Կազեմիրո («Ռեալ», Բրազիլիա), Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Ֆաբինյո («Լիվերպուլ», Բրազիլիա), Ֆիլիպ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ռիադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի», Ալժիր), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա)։

Հարձակվողներ․Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս), Ռաֆայել Լեաու («Միլան», Պորտուգալիա), Լուիս Դիաս («Լիվերպուլ», Կոլումբիա), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ», Բրազիլիա), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»/«Բարսելոնա», Լեհաստան), Քարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա), Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դ․» /«Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա), Սեբաստիեն Ալեր («Այաքս» / «Բորուսիա Դ․», Կոտ դ’Իվուար), Հարի Քեյն («Տոտենհեմ», Անգլիա), Սադիո Մանե («Լիվերպուլ»/«Բավարիա», Սենեգալ), Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Դարվին Նունիես («Բենֆիկա»/«Լիվերպուլ», Ուրուգվայ), Սոն Հին Մին («Տոտենհեմ», Հարավային Կորեա), Դուշան Վլահովիչ («Ֆիորենտինա»/«Յուվենտուս», Սերբիա)։

Հայերեն English Русский

«Մոնթե» ֆիլմն արդեն երևանյան մեծ էկրաններին է. կայացավ կինոնկարի պրեմիերան

Նյու Յորք նահանգում հինգ տարով կարգելվի ԱԲ չաթբոտերով խաղալիքների վաճառքը

Հայաստանի և ԱՄԷ-ի միջև շաբաթական իրականացվում է շուրջ 30 ուղիղ չվերթ

Իրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասին

Հայաստանն ու ԱՄԷ-ն 2027-ի սկզբին նախատեսում են ստորագրել կառավարությունների փորձի փոխանակման հուշագիր

Հայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում. HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում

Էկոնոմիկայի նախարարը կարևորում է ԱՄԷ գործընկերների դերը տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման գործում

Երևանում պաշտոնական ընդունելությամբ նշվել է ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակը

ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերն ակտիվացել են

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի