Սիան`չինական քաղաքակրթության բնօրրան

3 րոպեի ընթերցում

ՍԻԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կենտրոնական Շանսի նահանգը և դրա մարզկենտրոն Սիան քաղաքը համարվում են չինական քաղաքակրթության բնօրրանը. այստեղից է սկիզբ առել նաև Մետաքսի ճանապարհը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող լրագրողները ճանաչողական այց կատարեցին Սիան քաղաք: Լինելով Չինաստանի ամբողջ պատմության կիզակետում՝ այժմ Սիան քաղաքը վերածվում է արդիական մեգապոլիսի, որը նորից կդառնա Մետաքսի ճանապարհի սկիզբը: Այն անտիկ աշխարհի մեծագույն քաղաքներից մեկն էր, իսկ այսօր կարելի է համարել «Չինաստանի հոգին»: Քաղաքը, որը եղել է կայսերական Չինաստանի 13 արքայատոհմերի մայրաքաղաքը, մեր օրերում Չինաստանի հյուսիսը հարավի, արևմուտքն արևելքի հետ կապող օղակ է: Սիանից զատ Շանսի նահանգն ունի ևս 9 մեծ քաղաքներ, որոնք իրենց ապագայի տեսլականում կլինեն արդիական տեխնոլոգիաների ներուժն օգտագործող բազմաֆունկցիոնալ քաղաքներ: Շանսի նահանգում բնակվում է 39,5 միլիոն մարդ (2020 թվականի տվյալներ):

Սիան քաղաքն ունի ավելի քան 2000 տարվա պատմություն: Սիանն այն բացառիկ քաղաքներից է, որտեղ պահպանվել է անտիկ քաղաքը պաշտպանող քաղաքային պարիսպը, որը քաղաքի այցեքարտերից մեկն է: Սիանի բնակչության համար քաղաքի առանձնահատկության և ինքնատիպության օրինակ են նաև «Զանգերի աշտարակը» և «Թմբուկների աշտարակը»: Երկու կոթողներն էլ Մինգ դինաստիայի ժառանգությունն են:

Մարզկենտրոն Սիանի բնակչությունն այժմ 12 միլիոնից ավել. այն կարևոր տնտեսական կետերից մեկն է ամբողջ Չինաստանում, քանի որ այստեղ է տեղակայված առևտրա-լոգիստիկ կենտրոնը: Այն Չինաստանի նախագահ Սի Ծինփինի «Մեկ գոտի,մեկ ճանապարհ»գաղափարի հիմնական կենտրոններից մեկն է: 2008 թվականին հիմնադրված առևտրա-լոգիստիկ կենտրոնը իր ուրույն տեղ ունի Չինաստանի տնտեսական կյանքում:

Սիանի զարգացման համար կարևոր ներդրում է նաև երկաթուղային արհեստագործատեխնիկական ինստիտուտը, որտեղ բարձրագույն կրթություն են ստանում 12 հազարից ավելի ուսանողներ, ինչպես նաև 5000-ից ավել առցանց դասընթացների մասնակիցներ:

Սիանը բազմադարյա պատմության կրող քաղաք է, որտեղ մեկտեղվում են կայսերական դինաստիաների մշակութային գլուխգործոցները, ճարտարապետական ինքնատիպ լուծումներ ունեցող կոթողներն ու տեխնոլոգիական նորարարությունները: Սիանը քաղաք է, որն անցյալի փորձով ապագան կերտելու բացառիկ պարգև ունի:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան