Արցախի Քաշաթաղի շրջանում սկսվել է հուշարձանների տարհանման գործընթացը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Քաշաթաղի շրջանում սկսվել է հուշարձանների տարհանման գործընթացը: Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցու հարակից տարածքից հանվում է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը:

«Արմենպրես»-իհաղորդմամբ, այս մասին հայտնում Արցախի Հանրային հեռուստաընկերությանը։

Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ քաղպաշտպանության պլանի համաձայն՝ Բերձորից, Աղավնոից և Ներքին Սուսից տարհանվում են ոչ միայն բնակիչները, այլև այն մշակութային կոթողները, որոնք հնարավոր է տեղափոխել:

Հուշարձանների տարհանման աշխատանքները համակարգողները նշել են, որ հուշարձանները մնալով ոչնչացման լուրջ վտանգի կենթարկվեն, քանի որ դեռևս 2021 թվականին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ բոլոր նոր հուշարձանները, որոնք կառուցվել են այս 30 տարիների ընթացքում, ենթակա են ոչնչացման, իսկ մնացածների դեպքում հայկական բոլոր արձանագրությունները պետք է ջնջվեն և ոչնչացվեն:

Տարհանվող հուշարձանների մի մասի ճակատագիրը արդեն հստակեցված է և դրանք ժամանակավոր կտեղադրվեն այլ եկեղեցիների բակերում:

Հայերեն English Español Français Русский

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում