Քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախի ժողովրդի դեմ:

«Մտահոգված եմ այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և ձեռնարկել է չհրահրված հարձակում Արցախի ժողովրդի դեմ։

Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան եւ միանում միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Լինդա Սանչեսը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում