Պեկին

Չինաստանը ներսից. Տերակոտե բանակը

1 րոպեի ընթերցում

Չինաստանը ներսից. Տերակոտե բանակը

ՍԻԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի այցեքարտերից մեկը Շանսի նահանգի մայրաքաղաք Սիան քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տերակոտե բանակն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տերակոտե բանակը չինական ռազմիկների և նրանց ձիերի ավելի քան 8000 ամբողջական տերակոտե արձանիկների համախմբի ընդունված անվանումն է:

Արձանիկները թաղվել են Ցին դինաստիայի առաջին կայսր Ցինի հետ:Ավանդության համաձայն՝արձանները թաղելու նպատակն այն է եղել, որ դրանք պետք էուժ հաղորդեին կայսերը և բավարարեին նրա իշխանական հավակնությունները հանդերձյալ կյանքում։

Անձանիկների համախումբը հայտնաբերվել և թանգարանի է վերածվել 1975 թվականին: Թանգարանում առկա են 8000-ից ավելի գտածո-արձանիկներ, որոնցից ոչ մեկը չի կրկնում նախորդին:

1987 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ -ի 11-րդ համագումարի ժամանակ Տերակոտե բանակը ներառվել էՀամաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես «Ցին դինաստիայի առաջին կայսեր դամբարանի» համալիրի մի մաս։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում