Չինաստանի Անկանգ քաղաքը՝ ավանդականի և արդիականի համադրման օրինակ

3 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՆԳ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Անկանգ քաղաքը պարարտ հող է ներդրողների համար և այժմ էլ աշխարհին ներկայանում է որպես ավանդականի ու արդիականի համադրման բացառիկ օրինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող լրագրողները ճանաչողական այց կատարեցին Անկանգ քաղաք:

Անկանգը Չինաստանի հենց սրտում է` ամենակենտրոնական հատվածում, որի բնակչությունն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 3,1 միլիոն մարդ: Հենց այստեղ է, որ բացահայտվում են չինական ավանդական թեյի առողջարար հատկությունները: Այստեղ դեռևս 2000 տարի առաջ սկսվել է մետաքսի մշակումը:

Լինելով Չինաստանի 10 լավագույն պահպանվող քաղաքներից մեկը՝ Անկանգը մտել է զարգացման նոր փուլ և մեծ հեռանկարներ է բացում ներդրողների համար: Հենց այս քաղաքի շնորհիվ է, որ մայրաքաղաք Պեկինն ունի մաքուր ջուր:

Զարգացման «Մեկ համայնք-մեկ արտադրանք» գաղափարով էլ Անկանգի շրջակա համայնքները առաջխաղացման իրենց ուղղությունն են ընտրել` թեյի արտադրություն և բարձրադիր վայրերում աճեցվող բազմատեսակ բանջարեղեն ու միրգ:

Ցզյանցզյապին գյուղական համայնքը աղքատության հաղթահարման և կենսամակարդակի բարձրացման լավագույն օրինակներից է: Թեյի արտադրության բացառիկ օրինակ է նաև Չանան համայնքը, որտեղ միայն 2021 թվականին թեյի վաճառքի ծավալը հասել է մինչև 310 միլիոն յուանի:

Համայնքների զարգացման հիմքում է ընկած նաև բնության պահպանման միջոցով զարգացման այլ մակարդակի հասնելը` բարելավելով կենցաղը, օգտագործելով հսկայական ներուժը:

Անկանգի մոտակայքում են գտնվում Չինաստանում մեծագույն խաղալիքի և դեղարտադրության գործարանները, որոնցից յուրաքանչյուրը արդեն իսկ արտահանման մեծածավալ մակարդակի է հասել: Չինական գործարանը խաղալիքներ է պատրաստում ամերիկյան և եվրոպական շուկաների համար և ունի անվտանգ արտադրության հատուկ որակավորում:

Անկանգի հետ մեր ծանոթության ընթացքում երեկոյան շրջայցի ժամանակ եղանք քաղաքի կենտրոնում, շփվեցինք բնակիչների հետ. նրանք սիրում են իրենց քաղաքը և լիահույս են մեծ զարգացման հեռանկար խոստացող քաղաքի ապագայի նկատմամբ:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում