Հասարակական

Հայ-իրանական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ, որը պայմանավորված է Իրանից Հայաստան թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի (հաշիշ, մեթամֆետամին, հերոին) ապօրինի տեղափոխման փորձերի ավելացմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Լուրեր»-ին հայտնել են Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից։

Նշվում է, որ բացի այդ՝ արձանագրվում են ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման դեպքեր։ 2021 թվականին Մեղրիի սահմանապահ ջոկատի հատվածում ռուս սահմանապահները ձերբակալել են երկու զինյալի՝ զենքով, նռնականետներով և մեծ քանակությամբ զինամթերքով, որոնք ապօրինի կերպով մուտք էին գործել Իրանից:

«Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության Կառավարության, Ազգային անվտանգության ծառայության և այլ իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ՝ ընթացիկ տարվա սկզբից կազմավորվել են սահմանային հսկողության ծառայության իրականացման մի շարք կահավորված դիրքեր՝ անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ ընտրողական (իսկ սահմանախախտների որոնման և հետապնդման դեպքում՝ առանց բացառության) միջոցառումներ իրականացնելու համար ՝ մաքսանենգության, անօրինական միգրացիայի և այլ իրավախախտումների փաստերի հայտնաբերման, կանխման և խափանման նպատակով: Սահմանային գոտում տեղաշարժվող քաղաքացիներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավապահ մարմինների օրինական պահանջներին»,- նշել են Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունից։

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը Թուրքիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» միջպետական պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է երկու երկրների միջև 1992 թվականին:

Ավելի վաղ, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը հայտնել էր, որ Մեղրի խոշորացված համայնքում ռուսսահմանապահների կողմից շուրջ 5 մոդուլային հենակետեր են տեղադրվել, որտեղ ռուսական սահմանապահ զորքերը սահմանային ծառայություն են իրականացնում: Լրատվամիջոցներին Զաքարյանը հայտնել էր, որ հենակետերից մեկը տեղադրված է Մեղրի-Ագարակ ճանապարհին՝ Արաքսի ափին, մյուսը՝ դեպի Ագարակ գնացող ճանապարհին, հենակետ տեղադրված է նաև Շվանիձոր գնացող ճանապարհին, ևս երկու հենակետ էլ տեղադրված է դեպի գյուղեր գնացող միջհամայնքային ճանապարհներին:

Հայերեն English Русский

Շվեյցարիայում արգելափակված ռուսական ակտիվների գումարն աճել է մինչև 8,4 մլրդ դոլար

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշները նվազել են

ՊԵԿ-ը 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Հռոմի պապի որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյանը կսրբադասվի

Ֆոն դեր Լայենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովն անվանել է ԱՄՆ-ի մաքսատուրքերին պատասխաններից մեկը

Հայաստան Վրաստան սահմանին 3․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Բուժակը փորձել է բջջային հեռախոսներ և ալկոհոլ փոխանցել ազատազրկված անձին

Մալայզիայում տեղի ունեցած պայթյունից ավելի քան 110 մարդ է վիրավորվել

ԱԺ նախագահը ստացել է պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը