Չինական հեղափոխության ակունքներում կանգնած Յանան քաղաքը՝ աղքատության հաղթահարման մեխանիզմների վառ օրինակ

3 րոպեի ընթերցում

ՅԱՆԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Յանան քաղաքը Շանսի նահանգի խոշոր քաղաքներից մեկն է, որը իր ուրույն տեղն ունի յուրաքանչյուր չինացու կյանքում: Այս քաղաքը կարևոր դեր ունի չինական հեղափոխության մեջ և հիմա էլ ամբողջ երկրով մեկ հայտնի է բացառիկ համ ունեցող խնձորներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող լրագրողները ճանաչողական այց կատարեցին Չինաստանի Շանսի նահանգի Յանան քաղաք: Չինական լեգենդար Խուանխե (Դեղին գետ) գետի միջնամասում տեղակայված քաղաքի այցեքարտը Բոատաշան լեռան վրա գտնվող պագոդան է (հեղ. պագոդաները բազմահարկ աշտարակներ են, որոնք ծառայում են որպես տաճարներ):

Հիմնադրվելով դեռևս Տան դինաստիայի կողմից (618-907 թթ.)՝ այն հասել է մինչև մեր օրեր և քաղաքի խորհրդանիշն է: 44 մետր բարձրություն ունեցող աշտարակը Շանսի նահանգի դիտարժան վայրերից մեկն է, քանի որ այնտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Յանան քաղաք և դեպի չինական բազմերանգ լեռներ: 1937 թվականից սկսած, երբ Մաո Ցզե Դունը եղել է Յանան քաղաքում, աշտարակը` պագոդան, երիտասարդության շրջանում դարձել է հեղափոխական ուժերին միանալու «փարոս»:

Գյուղական համայնքում կյանքը վարելու փայլուն օրինակ է համարվում Յանան քաղաքից մի քանի կիլոմետրի հեռավորության վրա գտնվող Ցյանցզյահե գյուղը, որտեղ երկար տարիներ աշխատել է Չինաստանի ներկայիս ղեկավար Սի Ծինփինը: Գյուղը, մնալով հավատարիմ «Մեկ համայնք-մեկ արտադրանք» գաղափարին, ներկայանում է ամբողջ Չինաստանով մեկ հայտնի խնձորի բացառիկ տեսակով, որն արդեն իսկ արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ: Ցյանցզյահեն բազմաթիվ անգամ ճանաչվել է Չինաստանի լավագույն գյուղական համայնք և այն օրինակներից մեկն է, թե ինչպես Չինաստանին հաջողվեց հաղթահարել ծայրահեղ աղքատությունն ու սովը:

Չինական նեֆրիտի հայրենիք համարվող Յանան քաղաքում հարգանքով են հիշում նախնիներին, հարգում ներկան: Ժամանակին Յանանում ունենալով անապատային բնություն՝ չինացիներն աշխատասիրության ու համառության շնորհիվ հասել են այնպիսի բացառիկ արդյունքի, որ այժմ քաղաքի 2,5 միլիոն բնակչությունն ապրում է սաղարթախիտ անտառներով և բերքատու այգիներով շրջապատված:

Մեր շրջագայության ընթացքում Յանանը տպավորեց իր աշխատասեր բնակչությամբ, որոնք անցյալի գաղափարների հպարտ կրողներն են և ապրում են ապագայի մեծ հույսով:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում