Արցախ

Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի գործողությունները դատապարտած օտարերկրյա քաղաքական գործիչներին

1 րոպեի ընթերցում

Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի գործողությունները դատապարտած օտարերկրյա քաղաքական գործիչներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը գոհունակությամբ արձանագրել է, որ բազմաթիվ հասարակական, քաղաքական օղակների ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից և Մերձավոր Արևելքից հասցեական և սկզբունքային դիրքորոշում են արտահայտել՝ դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը և կոչ անելով զսպել այդ երկրի ագրեսիվ գործողությունները։

«Երախտագիտություն ենք հայտնում Արցախի, հետևաբար, արդարության բոլոր աջակիցներին։ Նման քաղաքական և բարոյական աջակցությունը շատ կարևոր է Արցախի համար։ Այն նաև կարևոր է միջազգային հանրության համար, որտեղ նկատելի են արժեհամակարգի խարխլման լուրջ և մտահոգիչ գործընթացներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բաբայանը:

Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ նույն սկզբունքայնությունը չեն ցուցաբերել մի շարք երկրներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ, որոնց գործունեությունն անմիջապես առնչվում է ժողովրդավարությանը, միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը, որոնք անհասցե հայտարարություններ են արել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի կապակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում