Արցախ

Արցախի ԱԺ խմբակցությունները միջազգային բոլոր կազմակերպություններին կոչ են անում գործնական քայլեր ձեռնարկել՝ կանխելու նոր ոճրագործությունները

3 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ խմբակցությունները միջազգային բոլոր կազմակերպություններին կոչ են անում գործնական քայլեր ձեռնարկել՝ կանխելու նոր ոճրագործությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հերթական ոտնձգությունները 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերվածհրադադարի ռեժիմիկոպիտ խախտում են, որոնք նպատակ են հետապնդում շարունակել հայատյացության քաղաքականությունըևխուճապային տրամադրություններ ստեղծել Արցախում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն են տարածել Արցախի Հանրապետության ազգային ժողովի խմբակցությունները:

«Օգոստոսի 1-ից Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ստորաբաժանումները դիմել են սադրիչ ռազմական գործողությունների, որի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ:

Արցախի Հանրապետության Աժ խմբակցությունները Ադրբեջանի հերթական ոտնձգությունները համարում են 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերվածհրադադարի ռեժիմիկոպիտ խախտում, որը նպատակ է հետապնդում շարունակել հայատյացության քաղաքականությունըևխուճապային տրամադրություններ ստեղծել Արցախում:

ԱդրբեջանըՀայաստանինևՌուսաստանինպարբերաբարմեղադրում էնոյեմբերի9-ի եռակողմ պայմանավորվածությունները չկատարելու մեջ, այն պարագայում, երբ այդ հայտարարության գրեթե որևէ կետ չի կատարվելհենց Ադրբեջանի կողմից:

Այս վարքագիծը մեզ համար նորություն չէ։Ադրբեջանըմշտապեսվարել է էթնիկ զտումների,բռնատեղահանությանքաղաքականություն,հետևողականորեն խախտելով Արցախի Հանրապետության քաղաքացիների կենսական շահերն ու իրավունքները։Վերջին օրերի իրադարձությունները՝ զոհերի և վիրավորների առկայությունը մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է։ Խաղաղությունը բարձրագույն արժեք է, սակայն խաղաղություն չի լինում ուժի սպառնալիքի տակ, մարդու իրավունքների ու արժանապատվության շարունակական ոտնահարմամբ։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք միջազգային հանրության լռությանը և այդ ժամանակահատվածում Արցախի ժողովրդի դեմ կիրառված բոլոր հանցագործությունները չարժանացան համարժեք դատապարտման,որի պատճառով Ադրբեջանը շարունակում է ընդլայնել ագրեսիվ գործողությունների մասշտաբները։

Կոչ ենք անում տարբեր երկրների խորհրդարաններին և միջազգային բոլոր կազմակերպություններին խստորեն դատապարտել Ադրբեջանի վերջին գործողությունները և գործնական քայլեր ձեռնարկել կանխելու համար նորոճրագործությունները,

հորդորում ենք ռուս խաղաղապահներին իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ապահովելու շփման գծում կայունության հաստատումը

Գլուխ խոնարհելով Արցախյան ազատագրական պայքարի բոլոր զոհերի առջև՝ մեկ անգամ ևս հաստատում ենք մեր ժողովրդի ազատ և անկախ պետություն ունենալու իրավունքը՝ որպես անվտանգ ու ապահով ապրելու միակ գրավական»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության տակ ստորագրել են «Ազատ Հայրենիք – ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում