19 վիրավորներից 3-ը գտնվում են ծանր վիճակում, 1-ը՝ ծայրահեղ ծանր. Արցախի առողջապահության նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն«Ազատության» հետ զրույցում հայտնել է 19 վիրավոր մասին; Բոլոր վիրավորները բեկորային վնասվածքներ ունեն։

«Վիրավորումներն ԱԹՍ-ի հետևանքով են։Այս պահի դրությամբ ունենք 19 վիրավոր, և, ցավոք, 2 զոհ։ Վիրավորներից 4-ը գտնվում են ծանր վիճակում, որոնցից 1-ը՝ ծայրահեղ ծանր է; Մյուսների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնել է նախարարը։

Հայրիյանի խոսքով՝ միջին և թեթև ծանրության վիրավորների մի մասին տեղափոխել են Երևան, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորը Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում է։

Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:19 զինծառայողտարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Հայերեն English Русский Türkçe

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին