Ադրբեջանի հարձակման հետևանքով երկու պայմանագրային զինծառայող է զոհվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 3-ին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել ենՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Հետագա զարգացումների վերաբերյալ ԱՀ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրություններով»,- հայտնում է գերատեսչությունը։

Հայերեն English Français Русский Türkçe

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին