Հասարակական

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել մոլորված ադրբեջանցի զինծառայողին

1 րոպեի ընթերցում

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել մոլորված ադրբեջանցի զինծառայողին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել է, որ նա մոլորվել է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, այսօր Իբաեւը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում