Արցախ

Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակը մանրամասներ է ներկայացրել շփման գծում վիրավորված զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության ՊԲ-ն տեղեկացնում է, որ վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

«Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 1-ին վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը: Վիրավոր զինծառայողի վիճակը բավարար է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն տեղեկացրել էր, որ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում