Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը այլընտրանք չունի. Արտակ Բեգլարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Թաղավարդ և Կարմիր շուկա գյուղերի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակած փամփուշտները և հրադադարի ռեժիմի այլ խախտումները վերջին օրերին հերթական ապացույցն են այն բանի, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը տեսանելի ապագայում չի փոխելու հայերի հանդեպ տասնամյակներ շարունակ դրսևորված ատելության, ֆիզիկական և հոգեբանական բռնության իր քաղաքականությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ հրապարակելով լուսանկարներ, որոնցում երևում են Արցախի խաղաղ բնակիչների՝ ադրբեջանական գնդակոծության հետևանքով վնասված տները:

«Ինչքան էլ ադրբեջանական իշխանությունները խաղաղություն և քաղաքավարություն խաղան, միևնույն է, նրանք շարունակում են հայատյացության և ագրեսիվության քաղաքականությունը՝ հայերին Արցախից վտարելու և հայկական պետականությունն ու ողջ հայությանը նվաստացնելու նպատակով: Հակամարտությունը չի կարող կարգավորվել և տարածաշրջանում չի կարող լինել երկարաժամկետ կայունություն, քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ չեն իրական և բոլոր կողմերի համար արժանապատիվ երկխոսության ու խաղաղության: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և պաշտպանությունը այլընտրանք չունի, քանի որ մենք ենք մեր ճակատագրի տերը մեր Հայրենիքում, և դա միակ ձևն է աշխարհում մի նոր ցեղասպանություն կանխելու», - գրել է Արցախի պետնախարարը:

Հուլիսի 28-ին Արցախի Ներքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ ադրբեջանական զինուժը մոտ 20 րոպե անկանոն կրակ է վարել Թաղավարդ և Կարմիր Շուկա, նաև՝ Տոնաշեն համայնքների ուղղությամբ:

Հայերեն English Español Français Русский

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ