Արցախ

Ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վնասվել է Կարմիր Շուկայի բնակչի տան պատուհանը և մուտքի դուռը

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վնասվել է Կարմիր Շուկայի բնակչի տան պատուհանը և մուտքի դուռը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ. Շահնազարյանը հուլիսի 28-ին ժամը 16:50-ինոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 11:45-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով վնասվել է իր առանձնատան երկրորդ հարկի խոհանոցի պատուհանը և մուտքի դուռը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:

Ոստիկանություն դիմած բնակչի տան բակում հայտնաբերվել է նաև 7.62 մմ տրամաչափի կրակված 8 գնդակ: Վնասի չափը պարզվում է:

Հուլիսի 28-֊ին ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակոցներ էր արձակել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Կրակոցները տևել են շուրջ 20 րոպե:

Արցախի ՊԲ-ն նաև հայտնել էր, որ հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում