«Գնեք Հայաստանում». քուվեյթահայ բարերարն ակտիվացնում է տնտեսության զարգացմանը նպաստող իր նախաձեռնությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթահայ բարերար, գործարար Կիրակոս Գույումջյանը հանդես է գալիս «Գնեք Հայաստանում» նախաձեռնությամբ, որի նպատակն է նպաստել տնտեսության զարգացմանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կիարկոս Գույումջյանը նշեց, որ նախաձեռնության շուրջ աշխատանքները սկսվել էին 2019 թվականից, սակայն համավարակը ծրագրված աշխատանքները ետ գցեց: Այժմ քուվեյթահայ բարերարը կրկին Հայաստանում է, նպատակ ունի տարբեր շրջանակներում ակտիվացնել «Գնեք Հայաստանում» արշավը:

«Ինչպես գիտենք, վերջին շրջանում զբոսաշրջության ակտիվություն է նկատվում: Շատերն են նախընտրում գալ Հայաստան, իրենց հանգիստն այստեղ կազմակերպել: Այս արշավի էությունն այն է, որ մեր հայրենակիցներին կոչ անենք, խրախուսենք, որ իրենց կարիքների համար նախատեսված ապրանքները գնեն Հայաստանում: Ինչ կարիք կա դրսից բերել ապրանքներ, եթե այստեղ ամեն ինչ կա և հնարավոր է հանգստի ընթացքում գնել: Եթե այս նախաձեռնությունը տարածում ունենա, ապա շահավետ կլինի Հայաստանի համար»,-ասաց Կիրակոս Գույումջյանը:

Նրա խոսքով, տնտեսապես շահավետ կլինի տեղի գործարարներին, արտադրողներին: Եթե սփյուռքահայ զբոսաշրջիկները սկսեն ամեն այցելության ժամանակ գնումների հիմնական մասն անել Հայաստանում, դա նշանակում է, որ այստեղ այդ ապրանքների պահանջարկը կավելանա: Արդյունքում և՛ վաճառողների համար լավ կլինի, և՛ արտադրողների: Դրանից բացի, երկիր եկած արտարժույթի ծավալը կավելանա ու դրանից կշահի միայն պետությունը:

Հայաստան այցելության ժամանակ Կիրակոս Գույումջյանը հանդիպումներ է ունեցել Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակում, Զբոսաշրջության կոմիտեում, ներկայացրել իր նախաձեռնությունն, ինչը դրական արձագանքի է արժանացել:

Կիրակոս Գույումջյանը տարբեր առիթներով փորձում է աջակցության ծրագրերով լինել Հայաստանի ու Արցախի կողքին: Նա արաբական լրատվամիջոցներում հանդես է գալիս հայկական հարցերի հետ կապված հոդվածներով: Կիրակոս Գույումջյանը նկատեց, որ Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված արաբական երկրներում ինֆորմացիայի պակաս կա:

«Ընդհանրապես, արաբական աշխարհում հայկական հարցերը ներկայացնելու տեսանկյունից թերացել ենք: Անհրաժեշտ չափով չենք կարողացել մեր հարցը ներկայացնել արաբ ժողովրդին: Շատերը ամբողջական պատկերացում չունեն Հայոց ցեղասպանության, հայկական այլ հարցերի հետ կապված: Ես էլ որոշեցի հոդվածներով հանդես գալ՝ ներկայացնելով հայկական հարցերը, հակադարձելով ժխտողական դիրքորոշումներին» ,-ասաց Կիրակոս Գույումջյանը:

Քուվեյթահայ գործարարը հիմնել է «Ներսես Շնորհալի» կրթական մրցանակը Հալեպի և Քուվեյթի երկրորդական վարժարանների սաներին խրախուսելու համար: Արդեն 20-ից ավելի աշակերտ արժանացել է այս մրցանակին: Կիրակոս Գույումջյանը նկատեց, որ այն նպաստել է մրցակցության, առաջադիմության բարձրացմանը: Նախաձեռնությունը շարունակվելու է նաև առաջիկա տարիներին:

Հայերեն العربية English Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը