Հասարակական

Դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

1 րոպեի ընթերցում

Դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատական նիստից հետո ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ նրան շտապ օգնության բրիգադը տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Վահագն Վերմիշյանը ձերբակալվել էր 2020 թվականի փետրվարի 5-ին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով, այնուհետև դատարանի որոշմամբ կալանավորվել էր։ Նույն թվականի փետրվարի 27-ին Կառավարության որոշմամբ Վերմիշյանը ազատվել էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում