ՀՀ նախագահն ու ՏԿԵ նախարարը մտքեր են փոխանակել նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունների և խնդիրների վերաբերյալ
1 րոպեի ընթերցում
![ՀՀ նախագահն ու ՏԿԵ նախարարը մտքեր են փոխանակել նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունների և խնդիրների վերաբերյալ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/07/1088859.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Գնել Սանոսյանը նախագահին է ներկայացրել «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման ընթացիկ դրությունը՝ մասնավորապես Սյունիքի մարզի ճանապարհահատվածում ներկայումս տարվող աշխատանքները։
Հանդիպման ընթացքում Գնել Սանոսյանը նախագահ Խաչատուրյանին տեղեկացրել է Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրական գծի կառուցման աշխատանքների ավարտի վերաբերյալ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր ատոմակայանի կառուցման շուրջ առկա հնարավորությունների և խնդիրների վերաբերյալ: