Պաշտոնական

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի նախագահին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի Հանրապետության ընտրված նախագահ Գուստավո Ֆրանսիսկո Պեդրո Ուռեգոյին` Անկախության օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կոլումբիայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Վստահ եմ, որ միացյալ ջանքերի շնորհիվ կհասնենք համագործակցության նոր մակարդակի՝ հանուն մեր բարեկամ պետությունների բարօրության և բարգավաճման:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում