Արցախում ծնունդների թիվն աճել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2022 թվականի առաջին կիսամյակում ծնվել է 792 երեխա ՝ 406 տղա, 386 աղջիկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 593 երեխա՝ 270 տղա, 323-աղջիկ, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ծնունդների թիվն աճել է գրեթե 200-ով:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ստեփանակերտում 697 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 66, այնուհետև՝ Մարտունիում՝ 29:

Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 4 ծնունդ: Նշվում է, որ 6 երեխա ծնվել է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով՝ 3 տղա, 3 աղջիկ:

Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 15 երեխա՝ 8 տղա, 7 աղջիկ: Արդյունքում Արցախում ընդհանուր ծնելիությունն առաջին կիսամյակում կազմել է 807 երեխա՝ 414 տղա, 393 աղջիկ:

Հայերեն English Français Русский Türkçe

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին