Podcast-ՍոցUp. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զբաղվածության երկու ծրագիր է սկսել Հայաստանում գտնվող արցախցիների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է Հայաստանում բնակվող արցախցիների ժամանակավոր զբաղվածության ապահովմանն ուղղված «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրերի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը:

Միջոցառումից կարող են օգտվել 2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիները, որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին 3 ամսվա ընթացքում բնակվել են Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում և կորցրել են իրենց հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով: «Արմենպրես»-ը ծրագրերի մանրամասների մասին զրուցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի հետ, ով նշեց, որ ծրագրերի պարտադիր պայման է գործազուրկի կարգավիճակ ունենալը:

«Մարդուն պետք է հնարավորություն տալ աշխատանքի միջոցով և սեփական հմտությունները կիրառելու եղանակով ժամանակավոր եկամտի աղբյուր ունենալ: Պրակտիկայի ծրագրի դեպքում երեք ամսվա ընթացքում քաղաքացին կարողանում է աշխատանքային փորձ ձեռք բերել գործատուի մոտ` այդ ընթացքում ստանալով 100 հազար դրամ աշխատավարձ: Նախորդ տարվա վիճակագրությամբ 360-ից ավելի քաղաքացիներ ներգրավվեցին այս ծրագրում: Մեկ ամիս է, ինչ ծրագիրը մեկնարկել է, բայց արդեն ունենք 300-ից ավելի հայտեր: Արդեն ստորագրվել է 100 պայմանագիր»,-ասաց նա:

Անդրադառնալով «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրին, նախարարի տեղակալն ասաց, որ ծրագրում արդեն տեղ չկա: «Պետությունը վարձատրում է 8000 դրամ յուրաքանչյուր աշխատած օրվա համար և փոխհատուցում է ծախսերը իրականացված աշխատանքի համար: «Դա օրինակ բակի , այգու բարեկարգումն է: Եթե մարդը ցանկանում է աշխատանք գտնել, պետք է մոտենա տարածքային գրասենյակ»,-հավելեց Ռուբեն Սարգսյանը:

Ծրագրերի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ լսելով պոդքաստը:

Հեղինակ Անի Դանիելյան

Լուսանկարները՝Մխիթար Խաչատրյանի

Հայերեն Русский

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան