Հասարակական

Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր կկնքեն

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր կկնքեն

ԳԱՎԱՌ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Գեղարքունիքի մարզի եւ Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի Ընդհանուր խորհրդի միջեւ ապակենտրոնացված համագործակցության 2023-2026 թվականների պայմանագիրը կկնքվի 2023 թվականի գարնանը, Գեղարքունիքի մարզում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, այս մասին պայմանավորվածոթւյուն է ձեռք բերվել վերջերս, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի ընթացքում։

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեռ Բարբիեն հանդես են եկել ելույթներով եւ ներկայացրել Իզեր-Գեղարքունիք ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրերի կարեւորությունը, արդյունավետությունը եւ հայ-ֆրանսիական բարեկամության խորը արմատները:

Գրենոբլ կատարած այցի ընթացքում Կարեն Սարգյսնաը հանդիպումներ է ունեցել Դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեռ Բարբիեի, համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոյի, Գրենոբլի Հայ մշակույթի տան և «Հայաստան, փոխանակում և աջակցություն» ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, ստորագրել ՀՀ Գեղարքունիքի մարզի եւ Իզերի դեպարտամենտի միջեւ կնքված 2019-2021թվականների ապակենտրոնացված համագործակցության պայմանագրի հավելվածը, որով վերջինիս ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2022 թվականի տարեվերջ:

Հանդիպման ընթացքում Իզերի դեպարտամենտի գործընկերների հետ քննարկվել է իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Գրենոբլում Կարեն Սարգսյանը մասնակցել է նաեւ Համագործակցության պիլոտային կոմիտեի ժողովին, որին ֆրանսիական կողմից ներկա են գտնվել «Հայաստան, փոխանակում և աջակցություն», «ԱՄԴ», «ԱՖՐԱՏ», «Միշել Ալե Էգայան», «Հայ մշակույթի տուն» ասոցիացիաների ներկայացուցիչները:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում