Քաղաքականություն

ԱԺ խորհուրդը ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու որոշման նախագիծ է դրել շրջանառության մեջ

1 րոպեի ընթերցում

ԱԺ խորհուրդը ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու որոշման նախագիծ է դրել շրջանառության մեջ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի խորհուրդը որոշման նախագիծ է դրել շրջանառության մեջ, որի համաձայն՝ նախատեսում են դիմել Սահմանադրական դատարան ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ԱԺ պաշտոնականկայքից:

ԱԺ խորհրդի որոշման նախագծի համաձայն՝ պատգամավորների ցանկում բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության քվոտայով խորհրդարան անցած Թագուհի Թովմասյանի ու Իշխան Զաքարյանի անունները:

Իշխան Զաքարյանը ավելի վաղ հայտարարել էր «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մասին:

Իդեպ, ցուցակում չկա նաև Մարտուն Գրիգորյանի անունը, որը պատգամավորական մանդատ է ստացել Արթուր Վանեցյանի՝ հրաժարական տալուց հետո՝ հունիսի 30-ին: Գրիգորյանն ընդգրկված է «Պատիվ ունեմ» խմբակցության կազմում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում