Հնդկաստանը դեռ պետք է պաշտոնապես առաջարկ ստանա հայկական կողմից «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքի մասին. դեսպան Կ.Դ. Դեվալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պաշտոնական Դելին բարձր է գնահատում Հնդկաստանի հետ տրանսպորտային և տնտեսական ուղիղ կապ ունենալու Հայաստանի մեծ հետաքրքրությունը և ցանկանում է, որ Հայաստանը ուղղակիորեն կապվի Հնդկաստանի հետ ցանկացած հնարավոր եղանակով կամ ճանապարհով: Այդ մասին Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալը՝ ներկայացնելով իր մեկնաբանությունը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) և Իրանի նախաձեռնած «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի մասին:

Դեսպանի խոսքով՝ Իրանի Չաբահար նավահանգիստը, որը գտնվում է Արաբական ծովի ափին, զարգացվել է հնդկական ներդրումներով, և Հնդկաստանը կցանկանար, որ Հայաստանը օգտագործի Չաբահարի նավահանգիստը ի շահս երկու երկրների:

«Ինչ վերաբերում է «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքին՝ այս հարցի կապակցությամբ մենք դեռ պետք է պաշտոնապես առաջարկ ստանանք հայկական կողմից, բայց բանակցություններ արդեն կան: Ինչպես գիտեք՝ մենք զարգացրել ենք Չաբահար նավահանգիստը Իրանում, և հնդկական ներդրումների առկայությամբ Չաբահար նավահանգիստը կարող է շատ արժեքավոր ակտիվ լինել Հայաստանի ապրանքները տարանցելու համար, որոնք կարող են տեղափոխվել Իրանի տարածքով Հայաստան և շարունակել ճանապարհը դեպի Սև ծով: Այդ առումով մենք դրական ենք տրամադրված և կքննարկենք այս հարցը հայկական կողմի հետ», - ասել է դեսպան Դեվալը:

«Պարսից ծոց – Սև ծովը» միջազգային խոշոր նախագիծ է, որի նպատակը Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստները տնտեսապես իրար կապելն է: Իրանն այս գաղափարը առաջ է քաշել դեռևս 2016 թվականին: Հայաստանի Հանրապետությունից և Իրանի Իսլամական Հանրապետությունից բացի՝ նախագծին մասնակցում են Վրաստանը, Հունաստանը և Բուլղարիան: Սակայն նախագծին կարող են միանալ դեպի Պարսից և Օմանի ծոցեր և դեպի Սև ծով ելք ունեցող այլ երկրներ, այդ թվում Արևելքի ամենախոշոր տնտեսություններից մեկը՝ Հնդկաստանը՝ էապես ընդլայնելով Ասիայի և Եվրոպայի միջև առևտրի զարգացմանը նպաստող միջանցքի աշխարհագրությունը: ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին 2022 թ. հունվարին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել էր, որ այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսին «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքն է, Հնդկական օվկիանոսի և Պարսից ծոցի ավազանի հսկայական բնակչությունը հարմար երթուղի է ձեռք բերում բեռները դեպի Սև ծով և Եվրոպա փոխադրելու համար

Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալի հետ հարցազրույցի 2-րդ մասը կհրապարակվի «Արմենպրես»-ում քիչ անց:

Հայերեն العربية English Français Русский

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով