Հասարակական

Մաքրվում է Գավառագետի հունը Հացառատ թաղամասի հատվածում

1 րոպեի ընթերցում

Մաքրվում է Գավառագետի հունը Հացառատ թաղամասի հատվածում

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցներով իրականացվում են Գավառագետի՝ Հացառատ թաղամասով անցնող շուրջ 1200 մետր տարածքի մաքրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Հացառատ թաղամասում գետի հունի պարբերաբար մաքրումն օգնում է, որպեսզի գետին ափամերձ բնակարանները եւ տնամերձ հողամասերը չտուժեն վարարումներից:

Գետի հունի մաքրման աշխատանքներն իրականացնում է «Մինասյաններ ՇԻՆ» ՍՊԸ-ն: Ծրագրի արժեքը 3 միլիոն 500 հազար դրամ է, որը հատկացվել է Գավառի համայնքապետարանի միջոցներից։ Նույն ծրագրի շրջանակներում մաքրվում են նաեւ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի եւ Սարուխան գյուղի հեղեղատարները, որտեղ կուտակված տիղմը փակում է ջրի ճանապարհը եւ հեղեղումների վտանգ առաջացնում հարակից բնակարանների ու տնամերձերի համար: Մաքրման աշխատանքներ են կատարվել նաեւ Գավառագետի՝ Բոշնաղյան փողոցով հոսող հատվածում: Այստեղ կուտակված աղբը եւ տիղմը գրեթե փակել էին ջրի ճանապարհը: Գավառագետի հունի մաքրման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում