Արցախ

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների ծնողների նախընտրելի անունները

1 րոպեի ընթերցում

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների ծնողների նախընտրելի անունները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է 864 ծնունդ, որը, 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, ավել է 204-ով կամ 131 տոկոսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի սոցիալ-ժողովրդագրության և աշխատանքի շուկայի վիճակագրության բաժնի պետ Լիլիա Պետրոսյանը։

«Ծնված երեխաների թվում գերակշռել են տղաները՝ կազմելով 53,6 տոկոս: Ըստ անվանակոչության՝ տղաների ամենատարածված անուններն են՝ Դավիթ, Տիգրան, Հայկ, իսկ աղջիկներինը՝ Մանե, Մարիա, Եվա»,- ասել է Լիլիա Պետրոսյանը:

ԱՎԾ պաշտոնյայի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, 22,5 տոկոսով նվազել է գրանցված մահերի թիվը: Արդյունքում՝ այս տարվա առաջին կիսամյակում Հանրապետության բնակչության բնական աճը կազմել է 372 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում