Արցախում ծնված 161 երեխաների մայրեր «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամից ստացել են նվեր-տուփեր

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտակերտի, Մարտունու և Ստեփանակերտի ծննդատներում լույս աշխարհ եկած 161 երեխաների մայրեր «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամից ստացել են նվեր-տուփեր։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին հիմնադրամից։

««Ի պատիվ և աջակցություն Արցախի ուժեղ ու հերոսական ընտանիքների, որոնց օրինակը ոգեշնչող է»:

Սա է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի կողմից նախաձեռնած «Սեր Արցախ» բարեգործական ծրագրի կարգախոսը. սեր բերել բոլոր այն ընտանիքներ, որոնք հայտնվել են նման դժվարին պայմաններում :

«Սեր Արցախ» ծրագրի շրջանակներում Արցախի ծննդկան մայրիկներին տրամադրվող նվեր-տուփերի մեջ ներառված պարագաները՝ գիշերանոցը, քնապարկը, սրբիչները, վերմակը, խնամքի հիմնական պարագաները (անձեռոցիկներ, մանկական շամպուն, ջերմաչափ և ծծակ), ծննդկանի համար նախատեսված հիգիենայի պարագաները, ինչպես նաև Հայաստանում անհատական պատվերով նախագծված փափուկ մանկական գրքերը և փայտե անիվներով խաղալիքները պատրաստվում են Հայաստանում և Արցախում: Արցախում հոգատարությամբ հավաքվում և ուղարկվում են ծննդատներ` սպասելու հերթական բալիկի ծննդյան պահին:

Ծննդատները երեքն են` Մարտակերտում, Մարտունիում և Ստեփանակերտում: Ծրագրի մեկնարկից ի վեր արդեն 161 երեխա, որոնցից 10-ը Մարտակերտում, 6-ը` Մարտունիում, ստացել է իր նվեր-տուփը: Նորածինների մեջ եղել են նաև 2 երկվորյակներ` գեղեցկուհի զույգ քույրերը և իրենց պապերի ուժը ժառանգած զույգ եղբայրները:

Տարածված անուններից է Վիկտորիան. ծնողները հույս ունեն, որ երեխայի անվան ընտրությունը բախտորոշիչ կլինի ինչպես բալիկի, այնպես էլ Արցախի ճակատագրում:

«Ամենաշատն ինձ ուրախացրեց մեկ օրում 18 տուփի նվիրման մասին լուրը: Այն պահին, երբ մայրերից տեղեկացա, թե որքան օգտակար են մեր նվեր-տուփերն իրենց բալիկներին մեծացնելու համար, հասկացա սփյուռքի համար այս ծրագրը շարունակական պահելու կարևորությունը»- նշեց «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահ Աննա Աստվածատուրյան Թերքոթը և հավելեց,- «Չնայած Բաքվից փախստականի իմ մանկությանը, ծնողներս ինձ սովորեցրել են միշտ ձգտել ավելիին կյանքում: Իմ այս նախագծով ես ընտրում եմ նույնը անել Արցախում։ Հայրենիքումս ապրող երեխաները մշտապես իմ ուշադրության կենտրոնում են: Ես երբեք չեմ դադարի աշխատել նրանց համար ավելի լավ ապագա ստեղծելու ուղղությամբ»:

Յուրաքանչյուր ծննդկանի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Համագործակցելով Արցախի Առողջապահության նախարարության հետ` հիմնադրամը տեղեկանում է` երբ են մայրերը դուրս գրվելու հիվանդանոցներից: Հիմնադրամի համար կարևոր է, որ ծնված ոչ մի փոքրիկ ծննդատնից դուրս չգա առանց նվեր-տուփը ստանալու»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Մայրիկները նվերը միշտ ընդունում են շնորհակալությամբ: Շատերը նույնիսկ սպասում են մեր նվեր-տուփերին: Եղել է դեպք, երբ մեզ հետ կապ է հաստատել հղի կին և տեղեկացրել, որ մի քանի ամիս հետո ծնվելու է իր երեխան: Մեզ խնդրել է չմոռանալ իր բալիկի մասին և անպայման այցելել իրեն»,- ժպիտով հիշում է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի Արցախի ներկայացուցիչ Արմինե Վարդանյանը:

Հիմնադրամից հայտնում են, որ Աննա Աստվածատուրյան Թերքոթը ամերիկաբնակ հայ գրող, բարերար, իրավաբան, Վեստբրուկ բնակավայրի քաղխորհրդի ընտրված նախագահ, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահն է: Աննան նաև «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) ինքնակենսագրական գիրքի հեղինակն է` հիմնված 11 տարեկանում գրված իր օրագրի վրա, որում նա ներկայացնում է Բաքվում հայերի ջարդերից փախչող իր ընտանիքի պատմությունը: 2013 թվականին նա Մենում հաջողությամբ աշխատել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ: Դրանից ի վեր Աստվածատուրյան Թերքոթը Հայաստանում և Արցախում իրականացրել է բարեգործական մի շարք ծրագրեր: 2020թ. հիմնել է «Աննա Աստվածատուրյան» բարեգործական հիմնադրամը: Հիմադրամի խոշոր նախագծերից է 44-օրյա պատերազմից հետո իրականացված «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտությունը: Այժմ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը մեկնարկում է «Սեր Արցախ» ծրագիրը, որն ուղղված է Արցախում նորածին երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը:

Հայերեն English Español Français

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր