Պաշտոնական

Մարդասիրական անխոնջ գործունեության համար Ակիրա Իշիյաման և Սալպի Ագարակյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով

1 րոպեի ընթերցում

Մարդասիրական անխոնջ գործունեության համար Ակիրա Իշիյաման և Սալպի Ագարակյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի փոխնախագահ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի բժիշկ Ակիրա Իշիյամային:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Վարչապետի աշխատակազմից, Ակիրա Իշիյաման Հայաստանում է` ՀՄԲՀ նախագահ Սալպի Ագարակյանի հետ համատեղ կոխլեար իմպլանտացիայի ծրագրի շրջանակում անվճար վիրահատություններ կատարելու նպատակով:

Առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի և մարդասիրական անխոնջ գործունեության համար ՀՄԲՀ փոխնախագահ, բժիշկ-վիրաբույժ Ակիրա Իշիյաման և Սալպի Ագարակյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անվանի բժշկին և տիկին Ագարակյանին է հանձնել ՀՀ վարչապետի շնորհակալագրերը: Արայիկ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել Ակիրա Իշիյամային՝ մարդասիրական նպատակներով պարբերաբար վիրահատություններ իրականացնելու և Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի ծրագրի զարգացմանն աջակցելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում