Պաշտոնական

ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրընկալել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրընկալել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանը շնորհավորել է կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, կարեւորել կառույցի անցած ճանապարհն ու դերը պետականաշինության եւ հայապահպանության գործում: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ՌԱԿ-ի գործունեությանը եւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի:

Կուսակցության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հայանպաստ նախաձեռնությունների իրագործման ճանապարհին պատրաստ են աջակցել Հայաստանի իշխանություններին: Նրանք առանձնակի կարեւորել են այն հանգամանքը, որ կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումն անցկացվել է ԱԺ այգում եւ շնորհակալություն են հայտնելխորհրդարանի ղեկավարությանն այս հարցում իրենց աջակցելու համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում