Արցախ

Աշխատանքային այցով ՌԴ մեկնած Արցախի ԱԳ նախարարը քննարկումների ընթացքում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին

1 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով ՌԴ մեկնած Արցախի ԱԳ նախարարը քննարկումների ընթացքում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունիսի 21-27-ն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքական, տեղեկատվական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում Արցախի դերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում