Պաշտոնական

Վարչապետն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը շնորհավորել է կուսակցության հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ և կարևորել վերջինիս դերը հայ ժողովրդի պատմության մեջ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԱԿ-ն առաջիկայում առավել ակտիվ կշարունակի գործունեությունը Սփյուռքում և Հայրենիքում:

Միքայել Խարապյանը նշել է, որ Ռամկավար ազատական կուսակցությունն իր աջակցությունն է վերահաստատում Հայաստանի կառավարությանը՝ ի նպաստ Հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծման և առաջընթացի:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՌԱԿ գործունեությանը և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում