Արցախ

Դավիթ Բաբայանը կարծում է, որ ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում կերկարաձգվի

1 րոպեի ընթերցում

Դավիթ Բաբայանը կարծում է, որ ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում կերկարաձգվի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կարծում է, որ Արցախում ռուս խաղաղապահների առաքելությունը կերկարաձգվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն, ընդգծելով, որ Ռուսաստանը կրում է նաև բարոյական պատասխանատվություն տարածաշրջանի համար:

«Ես կարծում եմ, որ ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում կերկարաձգվի: Պարզապես այլընտրանք չկա, քանի որ հակամարտությունը դեռ կարգավորված չէ»,-ասաց նա::

Արցախում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Մախաչկալայում տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ ՏԱՍՍ-ի թղթակցին ասել էր, որ խաղաղապահ առաքելության 5-ամյա ժամկետը լրանալուց հետո որոշում կընդունվի ռուսական խաղաղապահ առաքելության երկարաձգման վերաբերյալ: Մուրադովը նաև նշել էր, որ դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորքերի գործունեությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում