Փառուխի դեպքը եղել է հարված ոչ միայն Արցախին, այլև՝ ռուս խաղաղապահներին. Դավիթ Բաբայան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փառուխի դեպքը եղել է հարված ոչ միայն Արցախին, այլև՝ ռուս խաղաղապահներին: Այդ դեպքը եղել է ահաբեկչություն, հարված և՛ մեզ, և՛ խաղաղապահ առաքելությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, նշելով, որ կապ չունի՝ երբ, որտեղ, ահաբեկչությունը չպետք է անպատասխան մնա:

«Արցախի ճակատագիրը վտանգված է: Եթե կորցնենք Արցախը, չի լինելու Հայաստանը: Մենք ունենք բացարձակ հնարավորություն բոլորի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, որովհետև մենք ունենք Սփյուռք: Եվ ի դեմս Ադրբեջանի՝ կա երկիր, որտեղ հայատյացությունն ու ահաբեկչությունը պետական քաղաքականություն է, և դա տեսել են նաև ռուս խաղաղապահները, որոնք դարձել են թիրախը»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանն ընդգծեց նաև, թե չի պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավար կարող է մտածել կամ քայլեր անել, որպեսզի Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում:

«Ադրբեջանի կազմում մենք ապագա չունենք: Մենք հիմա դե ֆակտո անկախ երկիր ենք և մտածել, որ կարող ենք Ադրբեջանի կազմում լինել, անընդունելի է»,- շեշտեց Բաբայանը:

Հայերեն العربية English Español Русский

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է