Արցախ

Մենք կանգնելու ենք մինչև վերջ, երբեք թույլ չենք տալու խախտել կարմիր գծերը. Դավիթ Բաբայան

2 րոպեի ընթերցում

Մենք կանգնելու ենք մինչև վերջ, երբեք թույլ չենք տալու խախտել կարմիր գծերը. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը չի կարող լինել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Արցախի կորուստը կբերի աշխարհաքաղաքական լանդշաֆտի անկանխատեսելի, հիմնարար փոփոխությունների, որից հետո լրիվ այլ, գլոբալ հավասարակշռություն է ստեղծվելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքականությունն ուզելով, կամ չուզելով չի, այն ունի իր կանոնները: Աշխարհաքաղաքականությունը բալանս է, համապատասխան ռեակցիան է այս կամ այն ուժային կենտրոնների:

«Մենք մտել ենք աշխարհաքաղաքականության դարաշրջան, որտեղ գաղափարները, նորմերը դժբախտաբար դարձել են երկրորդական, եթե ոչ երրորդական, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է իմանանք մեր անցյալն ու ներկան, որովհետև մեր ամենամեծ խնդիրը մենք ենք: Պետք է հասկանանք ինչ ունենք, պետք էլ իմի բերենք այդ ամենը»,-ասաց Բաբայանն՝ այդ ճանապարհին կարևորելով սկզբունքայնությունը:

«Ամեն ինչ կախված է մեզանից, թե ինչ քաղաքականություն ենք վարելու: Մենք կանգնելու ենք մինչև վերջ և երբեք թույլ չենք տալու խախտել այդ կարմիր գծերը»,-հավելեց արտգործնախարարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում