Արցախ

Արցախյան հակամարտությունն ամենաբարդ հակամարտությունն է աշխարհում. Դավիթ Բաբայան

1 րոպեի ընթերցում

Արցախյան հակամարտությունն ամենաբարդ հակամարտությունն է աշխարհում. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի կարգավիճակի խնդիրը շատ բարդ է, քանի որ այս հակամարտությունն ամենաբարդ հակամարտությունն է աշխարհում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, հավելելով, որ պետք է իրատես լինել, քանի որ Արցախի հարցի համապարփակ կարգավորումը դեռևս հեռավոր ապագայի խնդիր է:

«Դրա համար պետք է պահենք և պահպանենք Արցախը բոլոր տեսակի միջոցներով: Բոլոր հնարավորությունները կան. եթե նույնիսկ չկա համապարփակ կարգավորում, Արցախը կպահպանի իր կարգավիճակը՝ որպես դե ֆակտո անկախ, ինքնիշխան երկիր, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու հաջորդիվ: Ադրբեջանը պնդում է, թե Արցախն առհասարակ գոյություն չունի, իսկ մենք և միջազգային կառույցները խոսում ենք հակառակը »,-ընդգծեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում