Արցախ

Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակի նախագծման աշխատանքներն ավարտվել են

2 րոպեի ընթերցում

Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակի նախագծման աշխատանքներն ավարտվել են

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի բուսաբանական այգում Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են: 2-3 շաբաթում փորձագիտական կարծիք ունենալուց հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարությունում մեկնարկած հերթական նիստի ժամանակ ասաց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այգում նոր ոռոգման համակարգ է կառուցվելու և նոր խողովակաշար՝ մի քանի կիլոմետր երկարությամբ: «Շինարարությունը կտևի 3 տարի: Այն կկազմի 4.2 միլիարդ դրամ»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարության տրամաբանությունն այն է, որ դա պետք է լինի մի վայր, որտեղ մարդիկ ընտանիքներով գնան, ժամանակ անցկացնեն, և դա պետք է ընդգծի կյանքի, այլ ոչ մահվան տրամաբանությունը:

«Այս ընթացքում ես նաև մի քանի անգամ մեր զոհվածների սիրելի ծնողերի հետ հանդիպումներ եմ ունեցել: Ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը պետք է լինի այնպիսին, որ ոչ թե մարդիկ նպատակահարմար չհամարեն երեխաներին տանել զբոսանքի շատ հարցերից խուսափելու համար, այլ պետք է լինի այնպես, որ դա և՛ մեր նահատակների հիշատակը բարձր պահի, և՛ մարդիկ չխուսափեն իրենց երեխաներին տանել այնտեղ: Մեր նահատակներն ընկել են, որպեսզի Հայաստանն ապրի, Արցախն ապրի»,- հավելեց Վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում