Podcast-ՍոցUp. Հայաստանում 93 երեխա խնամք և դաստիարակություն է ստանում 61 խնամատար ընտանիքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 93 երեխա խնամք և դաստիարակություն է ստանում 61 խնամատար ընտանիքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանն ասաց, որ անձը, ով ցանկանում է իրականացնել խնամակալություն, պետք է դիմի մարզի դեպքում մարզպետարան, Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարան: Բոլոր պահանջներին բավարարելու դեպքում անձի փաստաթղթերն ուղարկվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, և արդեն կենտրոնացված հաշվառումից հետո նախարարության կողմից վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում: Սերտիֆիկատ ստանալուց հետո անձը նոր խնամատար ծնող կարող է դառնալ:

«Բացի ընդհանուր խնամատարությունից, ունենք նաև մասնագիտացված խնամատարություն, որի պարագայում խնամատար ծնողն իր ընտանիք է վերցնում հաշմանդամություն ունեցող երեխա: Այդպիսի 7 երեխաներ խնամք են ստանում հինգ ընտանիքներում»,-ասաց նա՝ հավելելով, որ խնամատարությունը վճարովի աշխատանք է, և խնամատարությանն ուղղված ժամանակահատվածը համարվում է աշխատանքային ստաժ կենսաթոշակի անցնելու ժամանակ:

«Խնամատարություն իրականացնող անձը ստանում է 130 հազար դրամ: Հաշմանդամություն ունեցող երեխայի դեպքում գումարը 30 տոկոս ավելի է ստացվում: Խնամատար ընտանիք դառնալու համար դիմող ամենաակտիվ մարզը Լոռին և Երևանն են, ամենապասիվը՝ Վայոց ձորի մարզը»,-ասաց նա:

Քրիստինա Հովհաննիսյանը հավելեց, որ նախընտրելի է, որ երեխան մեծանա ընտանիքում և եթե դա հնարավոր չէ, խնամատարությունը լավագույն ինստիտուտներից է, որ պետք է զարգացնել:

Խնամատարության ինստիտուտի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ լսելով պոդքաստը:

Հեղինակ Անի Դանիելյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյան

Հայերեն English

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից