Տնտեսություն

Լարսում օրական 170-200 մեքենա սպասարկող լրացուցիչ կետ կտեղադրվի, ԵԱՏՄ-ի մեքենաներն արտոնություն կունենան

3 րոպեի ընթերցում

Լարսում օրական 170-200 մեքենա սպասարկող լրացուցիչ կետ կտեղադրվի, ԵԱՏՄ-ի մեքենաներն արտոնություն կունենան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսի անցակետում հերթերի խնդրին լուծում տալու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ կետ տեղադրել գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, որոշակի արտոնություն կլինի ԵԱՏՄ երկրների բեռնատարների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ՝ պատասխանելով ՔՊ-ից Խաչատուր Սուքիասյանի՝ Լարսի անցակետում հերթերի խնդրի վերաբերյալ հարցին:

Գնել Սանոսյանը նկատեց՝ սրված հարց է՝ հաշվի առնելով սեզոնայնությունը, երբ միրգ-բանջարեղենի արտահանման հարց կա: «Խնդիրը բավականին օբյեկտիվ է՝ հաշվի առնելով, որ Սև ծովում նավով շատ բեռների տեղափոխում փոխադրվել է ցամաք, ինչի հետևանքով Լարսում առաջացել է այս խնդիրը: Եվ ակնհայտ է, որ բոլոր գործընկերները բավականին ջանքեր են գործադրում այս իրավիճակից դուրս գալու ուղղությամբ»,-ասաց նախարարը:

Նա ընդգծեց՝ այն հանգամանքը, որ անցակետի թողունակությունը օրական 400 է, բայց սպասարկում է 700 մեքենա, շատ բանի մասին է խոսում:

Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը և ՊԵԿ-ի պաշտոնյաները եղել են Լարսի անցակետում: Սանոսյանը հայտնեց, որ ռուս և վրացի գործընկերների հետ նրանք բազմաթիվ քննարկումներ են ունեցել՝ վիճակն ավելի բարելավելու ուղղությամբ: «Եվ հետևյալ պայմանավորվածությունն ունենք՝ մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, որոշակի արտոնություն կլինի ԵԱՏՄ երկրների համար: Արտոնությունը շատ ավելի մեծ է ԵԱՏՄ երկրների համար, մասնավորապես մեզ համար»,-ասաց Սանոսյանը:

Խոսելով այս պահին առկա հերթերից՝ նա ասաց, որ հերթում սպասող մեքենաների քանակը բավականին մեղմվել է: Խնդիր կար նաև ժամանակին Ռուսաստանից Վրաստան անցնելու ուղղությամբ, այս պահին այդ առումով խնդիր չկա, մեկ օր են մեքենաները մնում: Իսկ մյուս ուղղությամբ հայկական մեքենաների քանակը 400-500-ի սահմաններում է:

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ -29/07/24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ -29/07/24

Ասիական ինդեքսներ- 29/07/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ- 29/07/24

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Տնտեսություն

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Տնտեսություն

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Տնտեսություն

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում