Արցախ

Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն պետական դավաճանության դեպք է բացահայտել

2 րոպեի ընթերցում

Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն պետական դավաճանության դեպք է բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԱԾ-ից, օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Լ.Գ-ն, հանդիսանալով զինծառայող, 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով կապ է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից օգտագործվող՝ հայ աղջկա տվյալներով գրանցված օգտահաշվի հետ, ինչից հետո որոշակի ժամանակահատված շփվելուց հետո, վերջինիս կողմից բանկային փոխանցման միջոցով ստացել է 150 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց նրան է հայտնել ռազմական բնույթի որոշակի տեղեկություններ:

Նշված «աղջկա» միջնորդությամբ՝ 2021 թվականի փետրվար ամսից, բջջային հեռախոսի հավելվածի միջոցով շարունակել է շփումը օտարերկրյա հատուկ ծառայության մեկ այլ ներկայացուցչի հետ: Եվ ծառայության բերումով տիրապետելով ՊՆ N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության իրականացման հետ կապված այլ տեղեկությունների, օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով, 2021 թվականի մարտ ամսից մինչև 2022 թվականի մայիս ամիսը ընկած ժամանակահատվածը, հավաքագրել և բջջային հեռախոսի հավելվածի միջոցով նրանց է փոխանցել պետական և ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:

Դեպքի առթիվ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում պետական դավաճանություն կատարելու համար կասկածվող քաղաքացի Լ.Գ-ն ձերբակալվել է, որի ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում