Podcast-ՍոցUp. Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսություններն այսուհետ աջակցություն կստանան պետության կողմից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսություններն այսուհետ աջակցություն կստանան պետության կողմից: Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող աշխատաշուկայում անմրցունակ անձինք։

Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ասաց, որ ծրագրից օգտվելու առաջնահերթությունը տրված է գյուղական համայնքներին,որոնք սահմանամերձ են: «Ծրագրի շահառու կարող է դառնալ այն քաղաքացին, որը դիմում է մեր տարածքային գրասենյակ և ստանում է գործազուրկի կարգավիճակ և ունի արդեն սոցիալական աջակցության որևէ կարգավիճակ,կամ ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամություն ունեցող անձ է: Հաջորդիվ տարածքային գրասենյակն արդեն սկսում է գործընթացը»,-ասաց նա:

Սարգսյանն ասաց, որ աշխատանքի պլան է կազմվում շահառուի հետ և համապատասխան գումար է նախանշվում: Ծրագրում ներառված մեկ անձին մեկ օրվա աշխատանքի դիմաց վճարվում է 4,000 դրամ։ Միջոցառմամբ նախատեսված աշխատանքներում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման դեպքում հողօգտագործողին տրվում է մեկ ժամվա համար 5,000 դրամ:

«Ծրագրի բուն նպատակն է մարդկանց օժանդակել զբաղվել հողագործությամբ, ինչի արդյունքում մարդիկ եկամտի աղբյուր կունենան»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ այս ծրագիրն իրականացվել է դեռևս 2016 թվականին, ապա 2020, 2021 թվականներին: «Սա այն եզակի ծրագրերից է, որը բավական բարձր արդյունքներ է գրանցել,ունի մեծ պահանջարկ: Անցյալ տարի նախատեսել էինք 764 հոգու համար իրականացնել ծրագիրը, բայց իրականացրել ենք 1076-ի համար: Պետությունը պատրաստակամ է ֆինանսավորելու»,-նշեց նա՝ ընդգծելով, որ այս տարվա համար 716 շահառուի համար է նախատեսված ծրագիրը:

Ռուբեն Սարգսյանն ասաց նաև,որ 2022 թվականին ծրագրի շահառուների խմբում ընդգրկվել են նաև ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայության պարտականություն կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամները:

Ծրագրի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ լսելով պոդքաստը:

Հեղինակ Անի Դանիելյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ