Աշնանը Shell-ը կգործարկի նոր որակի բենզալցակայանների ցանց. ընկերությունը բացառում է Ադրբեջանից վառելիքի ներկրումը Հայաստան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա աշնանը Հայաստանում Shell ընկերությունը կգործարկի նոր որակի և ստանդարտների համապատասխան բենզալցակայանների ցանց` բավարարելով հայկական շուկայում ոլորտի սպասարկման և նոր մոտեցումների կարիքը:

Բրիտանա-նիդերլանդական Shell էներգետիկ խոշոր ընկերությունը, որը մասնագիտացված է նավթի, բնական գազի արտադրության, վերամշակման և արտահանման ոլորտում, աշխարհում ամենաճանաչված ապրանքանիշերից մեկն է:

Դեռ 2017 թվականից մեկնարկած բանակցությունների արդյունքում` հաշվի առնելով, թե՛ վառելիքի որակը, թե՛ բենզալցակայանների ստանդարտներն ու մոտեցումները, ներկրող ընտրությունը կանգ առավ հոլանդա-բրիտանական հանրահայտ կոնցեռնի, վառելիքի շուկայի առաջատար Shell-ի վրա:

Shell -ը ներկայացված չէ հարևան Ադրբեջանում և որևիցե կապ չունի Ադրբեջանի նավթարդյունաբերության հետ, հետևաբար և բացառվում է Ադրբեջանից վառելիքի ներկրումը Հայաստան, ինչպես նաև դրա վաճառքը: Դա էլ եղել է Հայաստանում ընկերությունը ներկայացնող կազմակերպության կարևոր պահանջը: Այսինքն, հասարակության շրջանում տարածված լուրերը, թե վառելիքը ներկրվելու է Ադրբեջանից, իրականությանը չեն համապատասխանում:

Նախատեսվում է, որ Հայաստան վառելիք կներկրվի այն երկրներից, որտեղ Shell -ն ունի նավթամշակման արդյունաբերություն կամ այլ համագործակցություններ: Սկզբնական շրջանում որպես այդպիսին դիտարկվում է Հունաստանը։

Աշխարհի խոշորագույն Shell նավթագազային կորպորացիան ստեղծվել է «Royal Dutch Petroleum» և «Shell Transport & Trading» ընկերությունների միավորման արդյունքում և ներկայումս եկամտաբերությամբ աշխարհում գրավում է երկրորդ տեղը: Moody’s-ի տվյալների համաձայն ՝ 2018թ-ի ամենաշահութաբեր 7 ընկերություններից է: Այն գործում է 70-ից ավելի երկրներում:

Shell-ն առաջին համաշխարհային նավթային ընկերություններից է, որը մշակել և առաջարկել է համաշխարհային էներգետիկ շուկայի ապագա զարգացման սցենարներ, որը թույլ է տալիս ընկերություններին կառուցել իրենց զարգացման ռազմավարությունը, կառավարել ռիսկերը, կանխատեսել և հասկանալ նավթի և գազի շուկաներում փոփոխությունների դինամիկան:

Հայերեն Türkçe

Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է առաջադրվել

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում եզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումները

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ՊՆ-ի կազմակերպած դասընթացի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ