Podcast-Հարց բժշկին. երեխաների մոտ յուրաքանչյուր խնդրի դեպքում կարևոր է ծնողի և բժշկի համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների մոտ յուրաքանչյուր խնդրի, առավելևս՝ տարբեր տեսակի ճողվածքների դեպքում, ամենակարևոր մոտեցումը այն է, որ ծնողը հնարավորինս ուշադիր լինի, ժամանակին զբաղվի խնդրով և դա անի բժշկի հետ համագործակցությամբ:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկմանշրջանակումԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական վիրաբուժության կլինիկայի բժիշկ Արման Հարությունյանի հետ անդրադարձել ենք վիրաբուժական խնդիրներ ունեցող երեխաների վիրահատական վարման ընթացքին, ինչպես նաև վիրաբույժների ու ծնողների կապին, հսկողությանը և մի քանի վիրաբուժական խնդիրների:

Մասնագետը նշեց, որ Ճողվածքը (грыжа) որևէ օրգանի ամբողջական կամ մասնակի դուրս մղվածքն է`նրան շրջապատող մաշկի տակ, մկանների միջև գոյացած անցքերում, գրպաններում ու խոռոչներում: Դրանք կարող են լինել նորմայում գոյություն ունեցող կամ ախտաբանական վիճակների հետևանքով առաջացած ու մեծացած անցքեր, որոնք լինում են հյուսվածքի դեֆեկտի տեղում կամ հետվիրահատական սպիների նրբացած հատվածներում: Երեխաների մոտ ճողվածքների ամենատարածված ձևերը աճուկային և պորտային ճողվածքներն են: Երեխաների մոտ՝ ի տարբերություն մեծերի, ճողվածքները բնածին են: Ճողվածքի բուժումը միայն վիրահատական է:

Մանրամասներին առաջարկում ենք տեղեկանալ՝ լսելով պոդքաստը:

Շարքիհեղինակ՝ԳայանեԳաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ